Արա Խզմալյան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում

Արա Խզմալյանը ADWISE-ի համահիմնադիրն է․ ղեկավարում է ընկերության իրավաբանական խորհրդատվության ուղղությունը:

Արան Հայաստանի առաջատար իրավաբաններից է, հատկապես ճանաչված է բարդ առևտրային գործարքների, միաձուլումների և ձեռքբերումների, կորպորատիվ իրավունքի, աշխատանքային իրավունքի, հարկային իրավունքի, մտավոր սեփականության իրավունքի և վարչական իրավունքի ոլորտներում մատուցված ծառայությունների համար: Արան հայտնի է նրանով, որ նորարարական և գործնական լուծումներ է գտնում բարդ հարցերի համար։ Ունի շուրջ 20 տարվա աշխտանքային փորձ։ Նախքան 2015-ին ADWISE Consulting-ում իրավաբանական պրակտիկա զարգացնելը, նրա կարիերան զարգացել է խոշոր ընկերություններում լրիվ դրույքով աշխատելու (ներառյալ 7 տարի ղեկավար պաշտոններում) և տեղական առաջատար իրավաբանական գրասենյակում արտաքին իրավաբանական խորհրդատու փորձի տպավորիչ համադրությամբ:

Իր բազմազան փորձի շնորհիվ Արան ձեռք է բերել զարգացող շուկաներում բիզնեսի ռազմավարական զարգացման և արդյունավետ կորպորատիվ կառավարման, նորմատիվ-իրավական դաշտի և հիմնական խնդիրների խորը ընկալում, որի շնորհիվ բազմիցս ապացուցել է բիզնեսին արժեք ավելացնելու իր կարողությունը ՝ ակտիվորեն նվազեցնելով իրավական ռիսկերը և ապահովելով օպտիմալ լուծումներ:

Արան ունի իրավաբանի մասնագիտական կրթություն և իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009 թվականից դասավանդում է Հայաստանի առաջատար համալսարաններում: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է և Հայաստանի Հանրապետության արտոնագրային հավատարմատար: Ներկայումս Արան նաև ad hoc-ի դատավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մեր Թիմը

Լիլիթ Ղարայան

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին
Կարէն Բաբալեան

Կարէն Բաբալեան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

kar.babalyan@adwiselegal.am Կարէնը LinkedIn-ում Կարդալ ավելին
Վանեսա Գրիգորյան

Վանեսա Գրիգորյան

Բիզնես խորհրդատու

v.grigoryan@adwise.am Վանեսան LinkedIn-ում Կարդալ ավելին
Աստղիկ Բաբայան

Աստղիկ Բաբայան

Իրավախորհրդատու

a.babayan@adwise.am Աստղիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Նունե Մելքումյան

Նունե Մելքումյան

Մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ

Նունեն LinkedIn-ում Կարդալ ավելին