Աստղիկ Բաբայան

Իրավախորհրդատու

a.babayan@adwise.am Աստղիկը LinkedIn-ում

Աստղիկ Բաբայանը իրավաբան է՝ պայմանագրային, կորպորատիվ, աշխատանքային, մտավոր սեփականության իրավունքի, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ոլորտներում փորձառությամբ։ 2023 թվականի հոկտեմբերից նա միացել է ԸԴՎԱՅԶ Բիզնես և Իրավաբանական խորհրդատվություն ընկերությանը և ակտիվորեն մասնակցում է տարբեր տեսակի իրավական փաստաթղթերի մշակմանն ու վերանայմանը, ներառյալ՝ առևտրային պայմանագրեր, քաղաքացիաիրավական, աշխատանքային պայմանագրեր, մարդկային ռեսուրսների կառավարմանը վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաև՝ կորպորատիվ փաստաթղթեր առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համար։ Նրա պարտականությունները ներառում են նաև իրավաբանական անձանց գրանցման փաթեթների պատրաստում, կորպորատիվ և բաժնետիրական կառուցվածքներում կատարվող փոփոխությունների իրավական ձևակերպում և կազմակերպաիրավական փոփոխությունների ընթացքում իրավական աջակցություն։ Բացի այդ, Աստղիկը կատարում է խորացված իրավական հետազոտություն և վերլուծություն տարբեր իրավական ոլորտներում՝ նպաստելով իրավական կարծիքների և եզրակացությունների մշակմանը։

Իր ներկայիս պաշտոնը ստանձնելուց առաջ Աստղիկը ձեռք է բերել արժեքավոր փորձ իրավաբանական պրակտիկայի և ծրագրերի համակարգման ոլորտում՝ աշխատելով Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարությունում, մի շարք ՀԿ-ներում։ Այս աշխատանքները նրան թույլ են տվել ամուր հիմք ստեղծել փաստաթղթերի կազմման, նորմատիվ դաշտի հետազոտության և վարչական գործընթացների իմացության մեջ։ Աստղիկն ունի իրավաբանական բակալավրի աստիճան Երևանի Պետական Համալսարանից, ուր տեղափոխվել է Արցախի Պետական Համալսարանից։ Նա տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին և անգլերենին, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ աջակցել հաճախորդներին և աշխատել բազմաբնույթ մասնագիտական միջավայրում։

Մեր Թիմը

Լիլիթ Ղարայան

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին
Արա Խզմալյան

Արա Խզմալյան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում Կարդալ ավելին
Կարէն Բաբալեան

Կարէն Բաբալեան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

kar.babalyan@adwise.am Կարէնը LinkedIn-ում Կարդալ ավելին
Վանեսա Գրիգորյան

Վանեսա Գրիգորյան

Բիզնես խորհրդատու

v.grigoryan@adwise.am Վանեսան LinkedIn-ում Կարդալ ավելին
Սվետլանա Բաղդոյան

Սվետլանա Բաղդոյան

Ավագ իրավախորհրդատու

s.baghdoyan@adwise.am Սվետլանան LinkedIn-ում Կարդալ ավելին
Սաթենիկ Հարությունյան

Սաթենիկ Հարությունյան

Իրավախորհրդատու

s.harutyunyan@adwise.am Սաթենիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Նունե Մելքումյան

Նունե Մելքումյան

Մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ

Նունեն LinkedIn-ում Կարդալ ավելին