Վարկավորում, փոխառություններ և բանկային իրավունք

Այս ոլորտում մեր մասնագետները տասնամյակների փորձ ունեն պարտքային ֆինանսավորման ոլորտում։ Մենք ներկայացնում ենք ինչպես վարկատուներին, այնպես էլ վարկառուներին։

Մենք հատկապես մասնագիտացած ենք ապահովված և առանց ապահովության վարկերի և փոխառությունների ձեւակերպման գործարքային աջակցության, այդ թվում՝ բարդ սինդիկատների և համաֆինանսավորման այլ կառուցակարգերի ստեղծման, պարտքերի նորացումներ և վերաձեւակերպումներ իրավական սպասարկման և այլ նմանատիպ հարցերում։

Մասնավորապես մեր ծառայությունները ներառում են՝

  • վարկառուների (փոխառուների) իրավական համապատասխանության և պատշաճության վերստուգում /due diligence/․
  • միջազգային և անդրսահմանային հարցերում խորհրդատվություն․
  • գործարքային աջակցություն, այդ թվում ապահովման միջոցների ձևակերպման աջակցություն․
  • իրավական կարծիքների և եզրակացությունների տրամադրում․
  • վարկային կազմակերպությունների լիցենզավորման հետ կապված աջակցություն
  • պետական կարգավորման հարցերով բանկերի և վարկային կազմակերպությունների, դրանց ներդրողների և ղեկավարների համապատասխանության հարցերի շուրջ իրավական խորհրդատվություն․
  • դատական ներկայացուցչություն․
Դեպի Իրավաբանական և
հարկային խորհրդատվություն

Կարէն Բաբալյան

Գործընկեր, բանկային, ֆինանսական իրավունք, կորպորատիվ ֆինանսներ kar.babalyan@adwise.am (+374) 60 541 295