Պայմանագրերը գտնվում են բիզների գործունեության հենց սրտում, և պատշաճ կազմված պայմանագրերը կարևորագույն նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման և բիզնեսի անխափան աշխատանքը համար: Պայմանագրային իրավունքում և միջազգային մասնավոր իրավունքում երկարատև փորձը թույլ է տալիս մեզ ապահովել Ձեզ լիարժեք իրավական աջակցություն ցանկացած պայմանագրի և գործարքի մասով, անկախ դրա բարդության աստիճանից: Մեր ծառայությունները ներառում են.
- Մեր հաճախորդների կրկնվող կարիքների համար տիպային պայմանագրերի մշակում
- Պայմանագրերի, համաձայնագրերի, թույլտվությունների, գործարքների և այլ իրավաբանական փաստաթղթերի մշակում և վերանայում
- Հաճախորդի աջակցություն և նրա շահերի ներկայացում պայմանագրերին և այլ գործարքներին վերաբերող բանակցություններում
- Պայմանագրային իրավունքների գրանցման իրականացում պետական մարմիններում (անշարժ գույքին և տրանսպորտային միջոցներին վերաբերող պայմանագրեր, ֆրանչայզինգի պայմանագրեր և այլն)