Մեր թիմի իրավաբանները ներգրավված են եղել և տարբեր կարգավիճակներով մասնակցել Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած նախագծային ֆինանսավորման (այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ) խոշորագույն գործարքներին։
Այս ոլորտում մեր ծառայությունները ներառում են՝ նախագծային կազմակերպությունների համապարփակ կամ մասնակի իրավական վերստուգում (due diligence), գործարքային կառուցվածքի նախագծում, գործարքային փաստաթղթերի կազմում, բանակցում և կնքման կազմակերպում, ապահովման գործարքների նախագծման, բանակացման, կնքման և գրանցման աշխատանքներ, գործարքի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրում, պետական մարմինների հավանությունների և համաձայնությունների ստացման գործընթացի իրավական սպասարկում, գործարքային աջակցության իրավաբանական բնույթի այլ գործընթացներ։