Չնայած Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել՝ պարզեցնելով լիցենզավորման և թույլատվության տրամադրման ընթացակարգերը, բիզնես գործունեության շատ տեսակներ ու գործողություններ դեռ պահանջում են լիցենզավորում, թույլտվություն կամ հավաստագրում: Անկախ նրանից՝ ձեզ հարկավոր է հավաստագրում ՏՏ ոլորտում հարկային արտոնությունների համար, լիցենզիա արտադրական գործունեության համար, թույլտվություն հանրային ծառայությունները կարգավորող կամ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, թե որևէ այլ լիցենզիա, թույլտվություն կամ հավաստագիր, մեր թիմը միշտ պատրաստ է տրամադրել համապարփակ ծառայություններ այս ոլորտում: