Մենք կիրառում ենք մեր բազմակողմանի փորձն ու համապատասխանության ապահովման հարցում փորձառությունը՝ օգնելու մեր հաճախորդներին ապահովել իրենց ներքին գործընթացների ու ընդհանուր գործունեության համապատասխանությունը օրենսդրական պահանջներին: Սա ներառում է ինչպես ոլորտային կոմպլեանսը (օրինակ՝ մրցակցության կոմպլեանս, հարկային օրենսդրության համապատասխանություն), այնպես էլ ավելի ընդհանուր համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
Մենք նաև պարբերաբար համապատասխանության ուսումնասիրություններ (due diligence) ենք իրականացնում, որը ներառում է ինչպես առանձին հարցերով, այնպես էլ կապիտալ ներդրումների ու նախագծային ֆինանսավորման շրջաններում համապարփակ ուսումնասիրություններ։