Իրավաբանական կարծիքներ ու վերլուծություններ

Իրավական հետևանքներ կամ ռիսկեր պարունակող հարցերի վերաբերյալ որոշում կայացնելիս հաճախ անհրաժեշտ է լինում նախապես իրականացնել իրավական վերլուծություն ու ստանալ իրավաբանական կարծիք կամ հուշագիր:

Մենք իրականացնում ենք իրավական վերլուծություններ և տրամադրում ենք իրավական եզրակացություններ ու հուշագրեր ինչպես կոնկրետ հարցերի, այնպես էլ ամբողջական բիզնես մոդելների վերաբերյալ: Վերջիններս անդրադառնում են տվյալ բիզնես գործունեությանը վերաբերող կարգավորող դաշտի ամբողջությանը։ Մեր թիմի վերլուծությունները օգնել են մի շարք խոշոր միջազգային ընկերությունների մուտք գործել հայաստանյան շուկա՝ մեր օգնությամբ համապատասխանեցնելով իրենք բիզնես մոդելն ու բիզնես գործընթացները հայկական օրենսդրական դաշտին:

Մենք նաև պարբերաբար իրավական կարծիքներ ենք տրամադրում M&A գործարքների, ֆինանսական հաստատությունների միջև, ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ փոխառուների միջև բարդ ֆինանսավորման գործարքների վերաբերյալ:

Դեպի Իրավաբանական և
հարկային խորհրդատվություն

Կարէն Բաբալյան

Գործընկեր, բանկային, ֆինանսական իրավունք, կորպորատիվ ֆինանսներ kar.babalyan@adwise.am (+374) 60 541 295