Անկախ նրանից, Ձեզ անհրաժեշտ է իրավական բոլոր հարցերով խորհրդատուի ծառայություններ, թե պարզապես աջակցություն ձեր ներքին իրավաբանների համար, մենք առաջարկում ենք ծառայությունների մատուցման ֆորմատի ու գնագոյացման մի շարք ճկուն մեխանիզմներ, որոնք առավել կհամապատասխանեն ձեր կարիքներին: Մեր իրավական աջակցությունը ընդգրկում է, մասնավորապես, հետևյալ ոլորտները.
- Քաղաքացիական իրավունք
- Կորպորատիվ իրավունք
- Վարչական իրավունք
- Աշխատանքային հարաբերություններ
- Դատավարություն (քաղաքացիական և վարչական)
- Կորպորատիվ կառավարում
- Տվյալների պաշտպանություն
- Դեղագործական կարգավորումներ
- Մտավոր սեփականություն
- Մրցակցային/հակամենաշնորհային իրավունք
- Բանկային գործ և ֆինանսներ
- Արժեթղթեր ու ներդրումներ
- Միջազգային մասնավոր իրավունք
- Հանքարդյունաբերություն, բնական պաշարներ և էներգետիկա
- Սննդի անվտանգություն, տեխնիկական կարգավորումներ և սպառողների պաշտպանություն
- Գովազդ, վաճառքի խթանում և պիտակավորում
- Եվրասիական Միության իրավունք
- Միջազգային հանրային իրավունք
- Մարդու իրավունքներ