Էներգետիկա, բնական ռեսուրսներ եւ բնապահպանություն

Այս ոլորտների ամենափարձառու մասնագետներից մենք ձեւավորել ենք դրանցում մասնագիտացած իրավաբանների Հայաստանում ամենահզոր թիմերից մեկը։

Մենք խորհրդատվություն ենք տրամադրում ներդրողների և կազմակերպությունների, որոնց ներդրումային կամ բիզնես գործընթացները առնչվում են էլեկտրակայաններում՝ այդ թվում հողմակայաններում, ֆոտովոլտայիկ արևակայաններում, հիդրոէլոկտրակայաններում, բիոթափոնային կայաններում, ջերմակայաններում և ատոմակայաններում էներգիայի արտադրությանը, հաղորդմանը և բաշխմանը և առ հասարակ էներգետիկ շուկային։ Մեր հաճախորդներ են հանդիսացել նշված գործունեությունը իրականացնող կազմակերպությունները, դրանց ներդրողներն ու բաժնետերերը։ Մենք լիարժեք և համապարփակ իրավական աջակցություն ենք ցուցաբերում էնէրգետիկ պրոյեկտների նախագծմանը և իրավական կառուցվածքներիի որոշմանը, ֆինանսավորմանը, ձեռբերումներին և վաճառքներին, ներդրումային գործընթացներին, համատեղ գործունեության նախագծերին, պետություն-մասնավոր համագործակցություններին, պետական կարգավորման հարցերին և վեճերի լուծմանը։

Բնական ռեսուրսների հետախուզման և արդյունահանման ոլորտում գործող ընկերությունների և ներդրողների համապարփակ խորհրդատվական և ներկայացուցչական իրավական աջակցությունը մեր ավանդական ուղղություններից է։ Տվյալ ոլորտում մասնագիտացած մեր փորձագետները տիրապետելով բազմոլորտ գիտելիքների և փորձի լուծում են հաճախորդների խնդիրները կապված այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են՝ պետական կարգավորումներին համապատասխանության ապահովում, բնական պաշարներ շահագործող ընկերություններում բաժնեմասնակցության ձեռբերումը, շահագործող ընկերությունների ցանկացած բնույթի եւ տեսակի ֆինանսավորման գործարքների իրավական սպասարկում, կարգավորող մարմինների համաձայնությունների, թույլտվությունների ստացում։

Բնապահպանական հարցերով մեր փորձագետները միևնույն ժամանակ ապահովում են վերոնշյալ և այլ ոլորտներում գործունեություն ծավալող սուբյեկտների համապատասխանության խնդիրների լուծումը բնապահպանական օրենսդրության հարցերի առնչությամբ, ներառյալ ջրային ռեսուրսների օգտագործում, թափոնների կառավարում, արտանետումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումներ և այլն։

Դեպի Իրավաբանական և
հարկային խորհրդատվություն

Կարէն Բաբալյան

Գործընկեր, բանկային, ֆինանսական իրավունք, կորպորատիվ ֆինանսներ kar.babalyan@adwise.am (+374) 60 541 295