Մասնավոր հատվածի զարգացում

Մասնավոր հատվածի զարգացումն առանցքային դեր ունի տնտեսական աճի և կայունության խթանման գործում՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը, նորարարությանը և բարգավաճմանը: ADWISE Consulting-ը հաջողությամբ համագործակցում է կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև բազմաթիվ տեղական և միջազգային զարգացման կազմակերպությունների հետ համապարփակ լուծումների մշակման և իրականացման ուղղությամբ` միտված մասնավոր հատվածի համար բարենպաստ կարգավորող միջավայրի, քաղաքականության և ռազմավարության ստեղծմանը: Մեր հարուստ փորձառությունը հնարավորություն է ընձեռնում աջակցել մեր գործընկերներին համալիր ծրագրերի համակարգված պլանավորման, վերլուծության, իրականացման և գնահատման հարցում` օգնելով հասնել ավելի ընդգրկուն նպատակների և թողնել տևական ազդեցություն տնտեսական զարգացման վրա:

Մեր առաջարկած ծառայությունները ներառում են.

  • Կառավարության տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման աջակցություն․ Մենք իրականացնում ենք տնտեսական կանխատեսումներ, քաղաքականության վերլուծություններ և ռազմավարական գնահատումներ,  ինչի արդյունքում մշակում ենք հեռանկարային քաղաքականություններ և ռազմավարություններ, որոնք նպաստում են տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը, խթանում են նորարարությունը ու մրցունակությունը, ինչպես նաև ընդհանուր տնտեսական զարգացումը: Մեր փորձագետներն ուսումնասիրում են քաղաքականության ներդրման մեխանիզմներն ու գնահատում դրանց հնարավոր բազմակողմանի ազդեցությունը մասնավոր հատվածի վրա, ինչպես նաև օգնում են կայուն տնտեսական աճի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը:
  • Կարգավորող շրջանակի մշակում և վերլուծություն. Մեր փորձագետներն իրականացնում են օրենսդրական և կարգավորող դաշտի համապարփակ վերլուծություններ, ինչպես նաև մշակում են իրավական և կարգավորող այնպիսի շրջանակ, որը կնպաստի առկա տնտեական մարտահրավերների հաղթահարմանը, շահավետ կլինի շահագրգիռ կողմերի համար և կխթանի զարգացումը և մրցակցությունը:
  • Ֆինանսական միջոցների հասանելիության դյուրացում Զարգացող տնտեսություններում, որոնց բնորոշ են թերզարգացած ֆինանսական շուկաները, ֆինանսների հասանելիությունը մնում է մեծ մարտահրավեր: Մենք համագործակցում ենք պետական գործակալությունների, զարգացման բանկերի, միջազգային ֆինանսական կառույցների և դոնոր կազմակերպությունների հետ՝ նախագծելու ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ (օրինակ` սուբսիդավորման ծրագրեր, արտոնյալ պայմաններով ֆինանսավորում, երաշխիքային մեխանիզմներ և այլն) և ռազմավարություն, որոնք կօգնեն նվազեցնել տնտեսական խոցելիությունը և դյուրացնել ֆինանսական ռեսուրսների հոսքը դեպի մասնավոր հատվածում ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներ:
  • ՓՄՁ զարգացում և աջակցություն. Հաշվի առնելովփոքր և միջին ձեռնարկատիրությունների առանցքային դերը նորարարության, զբաղվածության և կայուն զարգացման խթանման գործում՝ մենք համագործակցում ենք կառավարությունների և զարգացման կազմակերպությունների հետ` մատուցելով ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների մշակման և իրականացման վերաբերյալ  մի շարք խորհրդատվական ծառայություններ` նպաստելու մրցունակությանը, շուկայի ընդլայնմանը և նորարարական աճին:
Դեպի Զարգացման
համագործակցություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499