Մարդկությունն արդեն զգում է կլիմայի փոփոխության հետևանքները (հալվող սառցադաշտեր, ծովի մակարդակի բարձրացում և ավելի հաճախակի դարձած ծայրահեղ եղանակային պայմաններ՝ երաշտներ, հորդառատ անձրևներ և փոթորիկներ), որոնք ամենամեծ սպառնալիքն են հավասար և կայուն զարգացման ճանապարհին։ Հետևաբար կա կլիմայական փոփոխության և սպասվելիք հետևանքների մեղմման ուղղությամբ անհետաձգելի գործողությունների անհրաժեշտություն։
Միևնույն ժամանակ դիմադրողականություն ձևավորելու և աղետների ռիսկի արդյունավետ կառավարման կարողությունների ամրապնդման գործում համայնքներին հրատապ աջակցություն ցուցաբերելու կարիք կա: Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները փոխկապակցված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ավելի լայն խնդիրների հետ։ Արդյունքների հասնելու համար այս գործողությունները պետք է ձեռնարկվեն հասարակության բոլոր մակարդակներում:
ADWISE Consulting-ում որդեգրելով ինտեգրված և համապարփակ մոտեցում՝ մենք ջանում ենք առավելագույնի հասցնել սիներգիան տնտեսական, սոցիալական և բնապահպանական նպատակների միջև։ Մենք առաջարկում ենք տարբեր լուծումներ և ծառայություններ հետևյալ ուղղություններով․
Կայքի «Շրջակա միջավայր և կայունություն» բաժնում կարող եք ծանոթանալ մեր ծառայությունների վերաբերյալ մանրամասներին: