Այսօր, առավել քան երբևէ, բազմաթիվ հիմնախնդիրների ֆոնին, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը և աշխարհաքաղաքական կոնֆլիկտները, կայուն զարգացումը աշխարհի և հատկապես զարգացող երկրների համար առավել կարևոր է դառնում: ADWISE Consulting-ն աջակցում է կառավարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դոնոր կազմակերպություններին, միջազգային ֆինանսական կառույցներին, հասարակական կազմակերպություններին արդյունավետ ծրագրերի իրականացման և տևական փոփոխության հասնելու գործում։
Քաղաքականության և օրենսդրության, ոլորտային ռազմավարությունների և ճանապարհային քարտեզների մշակման, սոցիալ-տնտեսական գնահատումների իրականացման, ինչպես նաև լայնածավալ ծրագրերի մշակման և իրականացման մեր փորձի յուրահատուկ համադրման շնորհիվ մենք տրամադրում ենք խորհրդատվություն ՝ ուղղված տնտեսական աճի և կայուն զարգացման խթանմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:
Մասնավոր հատվածի զարգացումն առանցքային դեր ունի տնտեսական աճի և կայունության խթանման գործում՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը, նորարարությանը և բարգավաճմանը:
Կարդալ ավելինՉնայած վերջին տարիներին գյուղատնտեսության արտադրողականության զգալի աճին` այս ոլրոտի կայուն զարգացումը շարունակում է մնալ զարգացող երկրների կարևորագույն առաջնահերթություններից։
Կարդալ ավելինԿլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները փոխկապակցված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ավելի լայն խնդիրների հետ։
Կարդալ ավելին