Թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում ֆինանսական ոլորտը ենթարկվում է աննախադեպ փոփոխությունների։ Ցածր տնտեսական ակտիվության, ճգնաժամերի, նվազող մարժաների, ինչպես նաև խստացող վերահսկողության և օրենսդրական պահանջների պայմաններում ֆինանսական կազմակերպությունները ձգտում են ունենալ ավելի ճկուն, օպտիմալ և արդյունավետ բիզնես մոդելներ և արդյունքում նվազեցնել գործառնական ծախսերը։
Սակայն այս իրավիճակը երբեմն եզակի հնարավորություն է հանդիսանում որոշ բանկերի համար՝ հաղթահարելու ճգնաժամը՝ դառնալով ավելի հզոր` կիրառելով բիզնեսի վարման նորարար և առավել արդյունավետ մոդելներ:
ADWISE խորհրդատվական ընկերությունն աշխատում է բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ՝ օգնելով նրանց հարմարվել տնտեսության փոփոխություններին և բարելավել արդյունավետությունը տարբեր գործառույթներում։
Փոքր և միջին բիզնեսները (ՓՄՁ-ները) հանդիսանում են շուկայական տնտեսության հիմնասյունը, հատկապես զարգացող տնտեսություններում: Դրանք հանդիսանում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի և նոր աշխատատեղերի ստեղծման խթան:
Կարդալ ավելինԱնընդմեջ փոփոխվող տնտեսական, մրցակցային և վերահսկողական միջավայրում, նորագույն տեխնոլոգիաներին, նոր ծառայություններին, ինչպես նաև հաճախորդների աճող կարիքներին զուգընթաց քայլելու և շուկայում մրցակցային դիրք պահպանելու համար կազմակերպությունները պետք է մշտապես օպտիմալացնեն իրենց կառուցվածքը և գործընթացները՝ մրցունակ և շահութաբեր մնալու համար:
Կարդալ ավելինԷներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը, նավթամթերքի անկայուն գները և գլոբալ տաքացման ռիսկերը նվազեցնելուն ուղղված միտումները վերջին տարիներին արագացրել են կանաչ ֆինանսավորման զարգացման տեմպերը:
Կարդալ ավելինԲանկային համակարգում Մարդկային Ռեսուրսների Կառավարումը երբեմն անվանում են Ռիսկերի Կառավարում: Իրավամբ, Մարդկային Ռեսուրսների կառավարումը ֆինանսական հաստատությունների համար առավել կարևոր է այսօր, քան երբևէ: Փոփոխությունների իրականացման պահանջը, հաստատությունների միաձուլումներն ու ձեռքբերումները և արդյունքում անձնակազմի հոգեվիճակի և մոտիվացիայի անկումը, անընդհատ նվազող աշխատավարձերը և բոնուսները, կրճատումները, աշխատակիցներից ակնկալիքների և պահանջների բարձրացումը դարձնում են Մարդկային Ռեսուրսների կառավարման գործառույթը ավելի ու ավելի կարևոր:
Կարդալ ավելինԱյսօր բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները ավելի քան երբևէ ցանկանում են ունենալ ռիսկերի կառավարման և ներքին վերահսկողության վստահելի և արդյունավետ համակարգեր, քանի որ սրանք ցանկացած ֆինանսական հաստատության հաջողության հիմնասյուներից են: Ֆինանսական կազմակերպությունների թե՛ ղեկավարները, թե՛ խորհրդի անդամները ցանկանում են ունենալ հստակ և խորը պատկերացում իրենց բիզնեսի հիմնական ռիսկերի և դրանց կառավարման մեխանիզմների մասին:
Կարդալ ավելին