Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունն այս դարի ամենադինամիկ զարգացող և մրցունակ ոլորտներից մեկն է: Հաճախորդի կարիքների և ցանկությունների աճի հետ մեկտեղ նրանց գոհունակությունը, զվարճանքն ու անվտանգությունը դառնում են ոլորտում գործող կազմակերպությունների համար հիմնական մտահոգությունները: Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի աճը դարձել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից մեկը և ներկայումս մեծ աջակցություն է ստանում կառավարության կողմից: Իր հարուստ մշակութային և պատմական ժառանգություններով, ինչպես նաև բնական ռեսուրսներով Հայաստանը միջազգային տուրիստական քարտեզի վրա դարձել է զբոսաշրջության գրավիչ վայր: Հայաստանն ունի մեծ ներուժ բարձրորակ ծառայություններ մատուցելու և գրավիչ ու մրցակցային տուրիզմ առաջարկելու:

ADWISE Consulting-ն ու իր թիմը այս ոլորտում ունեն խորը գիտելիքներ և ուրախ են աջակցել գործող թե՛ ընկերություններին և թե՛ անհատական նախաձեռնություններին՝ խթանելու իրենց բիզնես գաղափարները, ներգրավելու ֆինանսավորում, կատարելու բարելավումներ, ինչպես նաև կանխատեսելու և հաղթահարելու ոլորտի սպասվող մարտահրավերները: Մեր մասնագետները, որոնք տրամադրում են խորհրդատվություն զբոսաշրջության ոլորտի ընկերություններին, որակավորված խորհրդատուներ են և զբոսաշրջության ոլորտում ունեն խորը գիտելիքներ և փորձ:

Դեպի Ոլորտներ Տեսեք ոլորտին առնչվող ծառայությունների նկարագիրը այս հղում(ներ)ով