Դեղագործություն

Այսօր դեղագործության ոլորտը ունի արտադրության, վաճառքի և ընդհանուր շահութաբերության զգալի աճ:

Տեղական դեղագործական շուկան բավականին փոքր է, սակայն այն ընձեռում է տարածաշրջանի այլ խոշոր շուկաներ՝ ԱՊՀ-ն և Մերձավոր Արևելքը, մուտք գործելու դյուրին հնարավորություն։

Չնայած շուկայի սահմանափակ չափերին, կան լայն հնարավորություններ դեղորայքի և բուսական դեղամիջոցների փոքրածավալ արտադրության համար, ինչը միջազգային խոշոր արտադրողների համար այդքան էլ արդյունավետ չէ: Հայաստանն ունի մրցակցային առավելություն, որը պայմանավորված է քիմիական և դեղագործական ոլորտներում իր հին ավանդույթներով և փորձով, կրթված ու որակյալ աշխատուժով, ինչպես նաև ներդրումների համար բարենպաստ միջավայրով։ Առկա են նաև զգալի հնարավորություններ կլինիկական փորձարկումների ոլորտում, որտեղ առկա են թե՛ որակյալ մասնագետներ, թե՛ ժամանակակից սարքավորումներ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դեղագործական ոլորտի օրենսդրությունը էապես փոփոխվում է՝ նպատակ ունենալով դրանք համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:

ADWISE Consulting-ը իր փորձագետների թիմի հետ միասին ուրախ է աջակցել դեղագործական արտադրանքներ ներկրողներին և մեծածախ առևտրող զբաղվողներին, օտարերկրյա դեղագործական ընկերություններին, կլինիկական հետազոտաթյամբ զբաղվող կազմակերպություններին և ոլորտի այլ ընկերություններին իրենց բիզնես գաղափարների առաջխաղացման և իրականացման գործում։ Մեր թիմը տրամադրում է ծառայությունների այնպիսի լայն շրջանակ, ինչպիսիք են կորպորատիվ գրանցումն ու իրավաբանական խորհրդատվությունը, կորպորատիվ կառուցվածք, ֆինանսական կառավարում և այլն:

Դեպի Ոլորտներ Տեսեք ոլորտին առնչվող ծառայությունների նկարագիրը այս հղում(ներ)ով