Արդյունաբերություն

Փոփոխվող ժամանակների և տեխնոլոգիաների զարգացման վրա հիմնված շարունակական նորարարությունների պայմաններում արդյունաբերության ոլորտը շարունակում է փոփոխություններ կրել, որի հետևանքով մրցակցային դիրքի պահպանումը դառնում է մեծ մարտահրավեր: Ոլորտի զարգացումը բիզնեսներին ընձեռում է աճի նոր հնարավորություններ, և այն ընկերությունները, որոնք կօգտագործեն այդ հնարավորությունները, կլինեն հաղթող: Արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենահին ոլորտներից է: Այն կարևոր ուղղություն է, որը կարող է խթանել տնտեսական և սոցիալական զարգացում: Ոլորտը ներկայումս կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, որը բավականին բնորոշիչ է զարգացող երկրներին: Արտահանման խնդիրը, աշխատուժի ցածր արտադրողականությունը և մատչելի վարկավորման բացակայությունը, տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների սակավությունը շարունակում են մնալ տեղական ընկերությունների համար առանցքային խնդիրներ: Ոլորտի անկայունությունից բխող խնդիրները սահմանափակում են պահանջարկի վրա հիմնված որակյալ արտադրանք ապահովելու հնարավորությունը: Չնայած մարտահրավերներին՝ արդյունաբերության ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ և կարող է մեծապես նպաստել երկրում զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

ADWISE Consulting-ի հիմնական նպատակն է այս խնդիրները հեռատեսական լուծումների վերածելը : Մեր մասնագետների թիմը աշխատել է մի շարք արդյունաբերական ընկերությունների հետ (սննդի և ըմպելիքների արտադրություն, տեքստիլ, հանքարդյունաբերություն և այլ արտադրական ոլորտներ)՝ յուրաքանչյուր նախագծում ներդնելով փորձ և իրավիճակներին համապատասխանեցված մասնագիտական լուծումներ:

Դեպի Ոլորտներ Տեսեք ոլորտին առնչվող ծառայությունների նկարագիրը այս հղում(ներ)ով