Ռիսկերի կառավարում և ներքին վերահսկողություն

Այսօր բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները ավելի քան երբևէ ցանկանում են ունենալ ռիսկերի կառավարման և ներքին վերահսկողության վստահելի և արդյունավետ համակարգեր, քանի որ սրանք ցանկացած ֆինանսական հաստատության հաջողության հիմնասյուներից են: Ֆինանսական կազմակերպությունների թե՛ ղեկավարները, թե՛ խորհրդի անդամները ցանկանում են ունենալ հստակ և խորը պատկերացում իրենց բիզնեսի հիմնական ռիսկերի և դրանց կառավարման մեխանիզմների մասին:

ADWISE Ընկերությունը ակտիվ կերպով աշխատում է ֆինանսական հաստատությունների հետ այս ասպարեզում ևս: Մենք մշակում և ներդնում ենք գործիքներ, համակարգեր և գործընթացներ ռիսկերի կառավարման, ներքին վերահսկողության և ներքին աուդիտի համար, մասնավորապես՝

Ռիսկերի կառավարում՝ Մեր Ընկերությունը մատուցում է ֆինանսական ոլորտի ռիսկերի կառավարման ոլորտում տարբեր ծառայություններ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը Վարկային Ռիսկերի, Շուկայական Ռիսկերի, Գործառնական Ռիսկերի կառավարման ոլորտներում: Մեր ծառայությունները ներառում են Ռիսկերի կառավարման մի շարք ծառայություններ, այդ թվում՝ Վարկային Ռիսկերի գնահատման մեթոդաբանության ներդնում, որոնք կօգնեն Ձեզ կառուցել կամ բարելավել ռիսկերի կառավարման Ձեր մոտեցումները:

Ներքին վերահսկողություն՝ Մենք Ձեզ կաջակցենք գնահատել Ձեր կազմակերպության ռիսկերը և ներքին վերահսկողության համակարգերը, ինչպես նաև կմշակենք ներքին վերահսկողության դիպուկ և տեղին գործընթացներ:

Ներքին աուդիտ՝ Կայուն և արդյունավետ ներքին աուդիտի գործառույթը ֆինանսական հաստատություններում առողջ կորպորատիվ կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է: Ներքին աուդիտը կարևոր գործիք է ֆինանսական հաստատության թե՛ խորհրդի, թե՛ ղեկավարների համար՝ պաշտպանելու ֆինանսական հաստատությունը և դրա համբավը: Մենք կարող ենք օգնել Ձեզ ներդնել իրավամբ արդյունավետ ներքին աուդիտի գործառույթներ, որոնք կհամապատասխանեն Ներքին Աուդիտի Միջազգային Ստանդարտներին և բանկային ոլորտում կիրառվող լավագույն փորձին:

Դեպի Բանկային
խորհրդատվություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499