Բիզնես
խորհրդատվություն

Մեր կողմից մատուցվող բիզնես խորհրդատվության ծառայությունները սևեռված են հաճախորդների կարևորագույն խնդիրների և հնարավորությունների վրա։ Կիրառելով մեր լայն փորձը՝ մենք աջակցում ենք մեր հաճախորդներին արդյունավետ կառավարել բիզնեսը բարդ և մշտապես փոփոխվող միջավայրերում տարբեր ոլորտներում՝ տրամադրելով հատուկ հարմարեցված լուծումներ:

Ռազմավարական պլանավորում և զարգացում

Յուրաքանչյուր կազմակերպություն իր զարգացման ցանկացած փուլում պետք է ուսումնասիրի և գնահատի շուկայում իր զբաղեցրած դիրքն ու գործունեության արդյունքները՝ նպատակ հետապնդելով բավարարել հաճախորդների և ներդրողների պահանջները, արձագանքել փոփոխվող և մրցակցային միջավայրին ու զարգացող տեխնոլոգիաներին։

Կարդալ ավելին

Գործառնական և կազմակերպական արդյունավետություն

Անընդմեջ փոփոխվող տնտեսական, մրցակցային և վերահսկողական միջավայրում, նորագույն տեխնոլոգիաներին, նոր ծառայություններին, ինչպես նաև հաճախորդների աճող կարիքներին զուգընթաց քայլելու և շուկայում մրցակցային դիրք պահպանելու համար կազմակերպությունները պետք է մշտապես օպտիմալացնեն իրենց կառուցվածքը և գործընթացները՝ մրցունակ և շահութաբեր մնալու համար:

Կարդալ ավելին

Ֆինանսական կառավարում

Կազմակերպության ֆինանսական գործառույթը պետք է միշտ համահունչ լինի բիզնեսի ռազմավարությանը, ինչպես նաև ուղղորդի կազմակերպության ղեկավարներին որոշումների կայացման գործում:

Կարդալ ավելին

Բիզնեսի գնահատումներ

Գնահատման ծառայությունները ընկերությունների ղեկավարների և բաժնետերերի համար կարևոր են ֆինանսական հաշվետվությունների, դատական գործընթացների, միաձուլումների և ձեռքբերումների, ներդրումների ներգրավման և այլ ռազմավարական նշանակություն ունեցող նպատակների համար։

Կարդալ ավելին

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499