ՓՄՁ ֆինանսավորում

Փոքր և միջին բիզնեսները (ՓՄՁ-ները) հանդիսանում են շուկայական տնտեսության հիմնասյունը, հատկապես զարգացող տնտեսություններում: Դրանք հանդիսանում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի և նոր աշխատատեղերի ստեղծման խթան:

ՓՄՁ-ներին սպասարկող հաջողակ բանկային բիզնես ձևավորելու համար բանկերը պետք է նոր մոտեցումներ կիրառեն, որպեսզի բավարարեն տեղական ՓՄՁ-ների առանձնահատկություններին:

ADWISE խորհրդատվական ընկերությունը իրականացնում է խորհրդատվություն և վերապատրաստումներ՝ օժանդակելով բանկերին իրականացնել շահութաբեր բանկային գործունեություն ՓՄՁ ոլորտի ընկերությունների հետ։

Մասնավորապես` մենք կօգնենք Ձեզ՝

  • Հասկանալ և վերլուծել ՓՄՁ բիզնեսները ու դրանց առնչվող ռիսկերը (հիմնվելով Ճանաչիր Քո Հաճախորդին սկզբունքի վրա),
  • Մշակել բանկային պրոդուկտներ (վարկային և ոչ վարկային) ՓՄՁ-ների համար,
  • Ներդնել ՓՄՁ հաճախորդների համար նախատեսված վաճառքի եղանակներ և ուղղություններ,
  • Վերապատրաստել Ձեր անձնակազմին ՓՄՁ ընկերությունների հետ առնչվող ասպարեզներում,
  • Մատուցել ՓՄՁ-ների բանկային սպասարկմանն առնչվող ցանկացած այլ ծառայություն:
Դեպի Բանկային
խորհրդատվություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499