Ֆինանսական ոլորտ

Ժամանակակից աշխարհում սոցիալական և տնտեսական զարգացման մեջ գերակա դեր են խաղում Ֆինանսական հաստատությունները: Ներկայումս ֆինանսական հաստատությունները կանգնած են մի շարք մարտահրավերների առաջ, որոնք շարունակաբար ավելանում են և արդյունքում բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների համար ստեղծում գործառնական համակարգի բարելավման անհրաժեշտություն : Օրենսդրական պահանջներն ու ընդհանուր շուկայական անկայունությունը շարունակում են մնալ գերակա խնդիրներ: Չնայած ծախսերին՝ ֆինանսական հաստատությունները դեռևս չեն ապահովում բավարար շահույթ ներդրողների բաժնետոմսերի համար, ինչի հետևանքով անհրաժեշտ է ստեղծել ցածր ծախսային գործառնական մոդելներ: Վերջին տասնամյակում Հայաստանի ֆինանսական համակարգը զգալի աճ է ապրել՝ նպաստելով ֆինանսական միջնորդությանը: Այնուամենայնիվ, ներկայիս բարդ տնտեսական իրավիճակն ու սահմանափակ շուկան ստեղծում են անհրաժեշտություն ֆինանսական կազմակերպությունների համար մշակել նոր բիզնես մոդելներ, միևնույն ժամանակ հնարավորություն տալով պահպանել ոլորտի վերջին միտումներն ու պահանջները: Շատ կարևոր դեր են խաղում ինչպես բիզնես կառուցվածքն ու իրավասու կառավարումը, այնպես էլ արդյունավետ բիզնեսն ու աճի բարձր տեմպը, որոնք ապահովում են նոր հաճախորդների ներգրավում:

Աշխատելով մի շարք ազգային և միջազգային ընկերությունների հետ՝ ADWISE Consulting- ը և իր թիմը ունեն խորը գիտելիքներ և փորձ բանկային գործառնությունների բնագավառում: Մենք աջակցում ենք ֆինանսական հաստատություններին իրենց բաժնետերերի համար ստեղծել երկարատև արժեք՝ օգնելով նրանց վերացնել իրենց ծախսերն ու ապահովել շահութաբերություն: Մեր մասնագետները, որոնք տրամադրում են խորհրդատվություն ֆինանսական կազմակերպություններին, ոչ միայն որակավորված խորհրդատուներ են, այլ նաև ունեն տվյալ ոլորտում խորը գիտելիքներ և փորձ:

Դեպի Ոլորտներ Տեսեք ոլորտին առնչվող ծառայությունների նկարագիրը այս հղում(ներ)ով

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499