Անցյալ շաբաթ մեր գործընկեր Արա Խզմալյանը մասնակցեց Վիեննայի Համալսարանում անցկացված՝ European Model Corporate Act-ի կոնֆերանսին, որը նվիրված էր Հայաստանում, Վրաստանում ու Հարավարևելյան Եվրոպայում կորպորատիվ օրենսդրության զարգացումներին:
Արան ներկայացրեց Հայաստանում կորպորատիվ օրենսդրության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու բարեփոխումների հավանական ուղղությունները:
ADWISE Consulting-ը շարունակելու է աշխատել կորպորատիվ օրենսդրության բարեփոխումների ուղղությամբ:
EMCA ծրագրի շրջանակներում շուրջ 10 տարվա ընթացքում մշակվել ու 2017 թվականին հրապարակվել է մասնավոր ու հանրային ընկերությունների համար տիպային օրենք, որն, իր ծավալուն մեկնաբանություններով հանդերձ, կարող է հիմք ծառայել Եվրոպական երկրների կորպորատիվ օրենսդրության հետագա զարգացման համար:
04 Մայիս 2020
10 Մարտ 2020