18 Հոկտեմբեր 2019

ADWISE Consulting-ը մտավոր սեփականության և կորպորատիվ իրավունքի վերափոխման վեհաժողովին

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Մտավոր սեփականության և Կորպորատիվ իրավունքի Վերափոխման անդրանիկ Վեհաժողովը։ Վեհաժողովն ուղղված էր Հայաստանում մտավոր սեփականության և կորպորատիվ իրավունքի վերափոխմանը՝ նպատակ ունենալով երկրում խթանել առաջատար տեխնոլոգիաների զարգացումը։ Այն հնարավորություն տվեց համախմբել փորձագետների, իրավաբանների և տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից և Հայաստանից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների։

Վեհաժողովն ամփոփում էր  մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումների առաջարկների մշակման 9-ամսյա աշխատանքը։ ԸԴՎԱՅԶ խորհրդատվականի իրավաբանների թիմը եղել է ԱՄՆ Հայ Իրավաբանների Միության կողմից իրականացվող այս նախաձեռնության առանցքային մասնակիցների մեկը՝ ղեկավարելով ձևավորված աշխատանքային խմբերից երկուսը և ակտիվորեն աշխատել է բարեփոխումների փաթեթի վրա։

Ներկայացված առաջարկությունները ողջունվեցին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից և լիահույս ենք, որ դրանք առաջիկայում կիմպլեմենտացվեն գործնականում։

Ուրախ ենք հայտնել, որ մեր ավագ իրավախորհրդատու Հասմիկ Մովսեսյանը և գործընկեր Արա Խզմալյանը հնարավորություն ունեցան ներկայացնել կորպորատիվ օրենսդրական դաշտի բարեփոխումների փաթեթը, որն ուղղված է Վենչուրային կապիտալների/Հրեշտակ ներդրողների (Venture Capitals/Angel Investors) խթանմանը (կարող եք հետևել ուղիղ եթերի ձայնագրությանը հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=2KsUpI-PxpE&t=17520s)․

ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հայտնում է իր խորին շնորհակալությունը բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և այն բոլոր անձանց, ովքեր իրականություն դարձրին նման հրաշալի միջոցառումը և ևս մեկ անգամ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը։

Կիսվել։

կարդալ ավելին

02 Մարտ 2021

ADWISE Consulting-ը Chamber and Partners Համաշխարհային Ուղեցույցում

Կարդալ ավելին

04 Մայիս 2020

ADWISE Consulting-ը մշակել է «Մասնակցային բյուջետավորման Ձեռնարկ համայնքապետարանների համար»

Կարդալ ավելին

10 Մարտ 2020

ADWISE-ը համակարգել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները

Կարդալ ավելին