19 Դեկտեմբեր 2018

Ուսումնասիրություն «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» թեմայով

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության նախագծի շրջանակներում ADWISE խորհրդատվական ընկերությունը կատարեց ուսումնասիրություն «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» թեմայով: Ծրագրի նպատակն էր Հայաստանում իրականացնել առաջնային ուսումնասիրություն՝ տեղական բյուջետավորմանը քաղաքացիների մասնակցության վերաբերյալ, վերհանելով այդ առնչությամբ հիմնական խնդիրներն ու քաղաքացիների, քաղաքապետարանի ֆինանսական աշխատակիցների, համապատասխան ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կարիքները: Ծրագրի երկրորդ փուլով ներկայացվեցին առաջարկություններ, թե ինչպես բավարարել թիրախային խմբերի բացահայտված կարիքները՝ բարձրացնելով տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության ակտիվությունը: Մեր փորձագետները հարցազրույցներ են ունեցել ընտրված համայնքների քաղաքապետարանների ֆինանսական աշխատակիցների, այդ համայնքների բնակիչներ և ՀԿ-ների հետ, ինչպես նաև վերլուծել են Հայաստանի օրենսդրությունը, պրակտիկան և միջազգային լավագույն փորձը:

Կան մի քանի գործոններ, որոնք խոչընդոտում են քաղաքացիների ակտիվ մասնակցությանը տեղական բյուջետավորման գործընթացին, որոնցից են իրազեկվածության և վստահության պակասը, իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ քաղաքացիների սահմանափակ գիտելիքները, ինչպես նաև մասնակցության հանդեպ հետաքրքրության բացակայությունը: Չնայած համայնքներին հատկացվող բյուջեները սահմանափակ են՝ ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ, այնուամենայնիվ, կա քաղաքացիների մասնակցության բարելավման իրական հնարավորություն, որը հնարավոր կլինի ապահովել իրազեկվածության, թափանցիկության բարձրացման և քաղաքացիների բյուջեների ներդրման միջոցով:

Ծրագրի վերջին փուլում հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի շրջանակներում կազմակերպվող հանդիպման և կլոր-սեղան քննարկումների ընթացքում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հանդիպմանը մասնակցել է մեր գործընկեր Արա Խզմալյանը: Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի փորձագետների և քաղաքապետարանի աշխատակիցների միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում լրամշակվել են քաղաքացիների մասնակցությունը բարելավելուն ուղղված ծրագրերը:

Կիսվել։

կարդալ ավելին

05 Հունիս 2019

ADWISE-ը` «Կայուն ֆինանսների համաժողովի» հովանավոր գործընկեր

Կարդալ ավելին

30 Մայիս 2019

Հանրային կառավարման համակարգի բարեփոխումների (ՀԿՀԲ) տարածաշրջանային համագործակցության կոնֆերանս Բրյուսելում

Կարդալ ավելին

16 Մայիս 2019

Մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցել է առաջին #WETalk պանելային քննարկմանը

Կարդալ ավելին