Ասյա Սարգիզովան իրավական փորձագետ է և ունի առավել քան 5 տարվա փորձ առևտրային իրավունքի ոլորտում, այդ թվում՝ պայմանագրային, անշարժ գույքի, գովազդի, վարչական, ձեռնարկատիրական, քաղաքացիական, կորպորատիվ և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտներում: Ասյան ունի իրավաբանական խորհրդատվություն և դատական ներկայացուցչություն իրականացնելու հարուստ փորձ: Ասյա Սարգիզովան ունի ավելի քան 3 տարվա աշխատանքային փորձ որպես իրավախորհրդատու առաջատար տեղական իրավաբանական ընկերությունում և ավելի քան 1 տարվա աշխատանքային փորձ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Բռնությունների կանխարգելման վարչության պետ:
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի շրջանավարտ է։ Ունի բակալավրի կոչում միջազգային իրավունք, ինչպես նաև մագիստրոսի կոչում քաղաքացիական իրավունք մասնագիտացումներում: Հանդիսանում է քաղաքացիական իրավունքի ոլորտի ասպիրանտ: