Արմենակ Անտինյան

Վարքագծային տնտեսագիտության փորձագետ

Armenak LinkedIn-ում

Արմենակ Անտինյանը վարքագծային տնտեսագիտության փորձագետ է, ով աշխատել է միջազգային մի շարք կազմակերպություններում` խորհրդատվության ու հետազոտությունների ոլորտներում ձևավորելով համապատասխանաբար 3 և ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձ։ Նրա փորձառության առանցքային մասն են կազմում պետական քաղաքականության, հարկման մեխանիզմների, միգրացիայի, զարգացման և փորձարարական տնտեսագիտության գծով վերլուծությունները։

Արմենակը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին որպես վարքագծային տնտեսագիտության խորհրդատու, ինչպես նաև աշխատել KfW- ի զարգացման բանկում՝ Հայաստանի Հանրապետությունում նախկին միգրանտների վերաինտեգրման համագործակցության ծրագրի շրջանակներում: Արմենակն ավելի քան մեկ տարի է, ինչ զբաղեցնում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետազոտությունների բաժնի տնօրենի պաշտոնը: Արմենակն ունի շուրջ 5 տարվա պրոֆեսորադասախոսական փորձ և աշխատել է մի շարք ճանաչված համալսարաններում, այդ թվում՝ Ժոնգանի տնտեսագիտության և իրավունքի համալսարանի (Չինաստան) Վենլան բիզնես դպրոցում, (Չինաստան), Թյանջինի ֆինանսների և տնտեսագիտության համալսարանում (Չինաստան), Էրթանգեն-Նյուրնբերգի համալսարանում (Գերմանիա), Հայաստանի ամերիկյան համալսարանում և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (Հայաստան): Նա նաև ներգրավված է եղել Ինսբրուքի (Ավստրիա) և Սբ. Գալանդի համալսարանների (Շվեյցարիա) բազմաթիվ հետազոտական ծրագրերում: Արմենակը բազում հետազոտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրապարակվել են գիտական  այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են  «Review of Development Economics», «Journal of Economic Behavior and Organization», «Journal of Behavioral and Experimental Economics» և «Social Indicators Research»։

Արմենակն ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում վարքագծային և փորձարարական տնտեսագիտության ոլորտում Վենետիկի համալսարանի տնտեսագիտության և կառավարման դպրոցից։

Մեր թիմը

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին

Արա Խզմալյան

Համահիմնադիր

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում Կարդալ ավելին

Երանուհի Հակոբյան

Կրտսեր գործընկեր

y.hakobyan@adwise.am Երանուհին LinkedIn-ում Կարդալ ավելին

Հայկ Մալխասյան

Գործընկեր

h.malkhasyan@adwise.am Հայկ LinkedIn-ում Կարդալ ավելին

Հասմիկ Մովսեսյան

Ավագ իրավախորհրդատու

h.movsesyan@adwise.am Հասմիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Արևիկ Սարգսյան

Բիզնես խորհրդատու

t.hovsepyan@adwise.am Արևիկ LinkedIn-ում Կարդալ ավելին

Ադելինա Ասատրյան

Կրտսեր իրավախորհրդատու

a.asatryan@adwise.am Ադելինա LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Ահմադ Ալանի

ՓՄՁ ֆինանսավորման փորձագետ

Ահմադը LinkedIn-ում Կարդալ ավելին

Ասյա Սարգիզովա

Իրավական փորձագետ

Ասյան LinkedIn-ում Կարդալ ավելին

Էլիզա Տիգրանյան

Կառավարման ավագ փորձագետ

Էլիզան LinkedIn-ում Կարդալ ավելին