Հայկ Մալխասյան

Գործընկեր

h.malkhasyan@adwise.am Հայկ LinkedIn-ում

 

Հայկ Մալխասյանը «ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ-ի գործընկերն է։ Աշխատում է կազմակերպության իրավաբանական խորհրդատվության հատվածում:

Հայկն ունի ավելի քան 8 տարվա փորձառություն, որտեղ մեկտեղվում է Հայաստանի Կառավարության համար կատարված փորձագիտական աշխատանքի (այդ թվում մեկ տարի որպես ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնում), ակադեմիական հետազոտությունների ու Հայաստանի լավագույն համալսարաններում դասավանդման փորձը։ Նա ունի մեծ փորձ բոլոր մակարդակներում իրավական ակտերի նախագծման և կիրառման ոլորտում։ Հայկը համակողմանիորեն տեղեկացված է վարչական ընթացակարգերին ու մեխանիզմներին, ինչպես նաև ձեռնարկատիրության կարգավորմանը։

Հայաստանի կառավարությունում աշխատելու ընթացքում Հայկը իրավական խորհրդատվություն է տրամադրել սահմանադրական, վարչական ու ձեռնարկատիրական իրավունքի հարցերի վերաբերյալ։ Նա կառավարել է դատական գործընթացներ և կազմակերպել ու իրականացրել է իրավական ակտերի փորձաքննության գործընթացը։ Հայկն աշխատել է Հայաստանի հանրապետության մասնակցությամբ մի շարք ՊՄԳ և այլ բարձր կարևորության գործարքների վրա։ Նա նաև հաջողությամբ առաջնորդել է տեխնիկական նորարությունների ներդրումը՝ ինչպիսիք են «խելացի» որոնողական համակարգերը պետական տվյալների բազաներում։

Հայկը ունի Իրավագիտության բակալավրի, Մագիստրոսի աստիճաններ, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Հայկը նաև հաջողությամբ ավարտել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և քաղաքագիտության դպրոցի Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում դասընթացը։ Նա քաղաքացիական իրավունքի և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ մի շարք գրքերի և այլ աշխատությունների հեղինակ է։

 

Մեր թիմը

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին

Արա Խզմալյան

Համահիմնադիր

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում Կարդալ ավելին

Երանուհի Հակոբյան

Կրտսեր գործընկեր

y.hakobyan@adwise.am Երանուհին LinkedIn-ում Կարդալ ավելին

Հասմիկ Մովսեսյան

Ավագ իրավախորհրդատու

h.movsesyan@adwise.am Հասմիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Արևիկ Սարգսյան

Բիզնես խորհրդատու

t.hovsepyan@adwise.am Արևիկ LinkedIn-ում Կարդալ ավելին

Ադելինա Ասատրյան

Կրտսեր իրավախորհրդատու

a.asatryan@adwise.am Ադելինա LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Ահմադ Ալանի

ՓՄՁ ֆինանսավորման փորձագետ

Ահմադը LinkedIn-ում Կարդալ ավելին

Ասյա Սարգիզովա

Իրավական փորձագետ

Ասյան LinkedIn-ում Կարդալ ավելին

Էլիզա Տիգրանյան

Կառավարման ավագ փորձագետ

Էլիզան LinkedIn-ում Կարդալ ավելին

Արմենակ Անտինյան

Վարքագծային տնտեսագիտության փորձագետ

Armenak LinkedIn-ում Կարդալ ավելին