Արա Խզմալյան

Համահիմնադիր

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում

Արա Խզմալյանը «ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ-ի համահիմնադիրն է։ Ղեկավարում է կազմակերպության իրավաբանական խորհրդատվությունը:

Արան ունի ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձառություն, որի ընթացքում աշխատել է Պեռնո Ռիկար խմբի հայկական ընկերություններում (ներառյալ 7 տարի ղեկավար պաշտոններում), իրավախորհրդատու տեղական առաջատար իրավաբանական խորհրդատվական կազմակերպությունում։ Նա նաև շուրջ 10 տարի դասավանդում է Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երում։ Արան հաջողությամբ լրացուցիչ արժեք է ապահովում բիզնեսի համար՝ իրավական ռիսկերի մեղմացման և օպտիմալ լուծումներ տալու միջոցով։ Իր հագեցած կարիերայի ընթացքում Արան կարողացել է ձևավորել խորը պատկերացում Հայաստանում ու տարածաշրջանում բիզնեսի առջև առկա խնդիրների ու դրանց լուծման օպտիմալ եղանակների մասին։

Պերնո Ռիկար խմբի Հայաստանյան ընկերություններում իր աշխատած տարիներին նա վարել է բարդ դատավարություններ, ապահովել է բարդ միջազգային գործարքների իրավաբանական աջակցություն, և լուծել կազմակերպությունների գործունեության հետ կապված բոլոր իրավական խնդիրները։ Նաև հաջողությամբ մշակել և կիրառության մեջ է դրել Կորպորատիվ Կառավարման կանոնակարգերի համակարգ։

Աշխատելով տեղական առաջատար իրավախորհրդատվական ընկերությունում՝ Արան հաճախորդներին է մատուցել իրավաբանական խորհրդատվություն իրավական տարատեսակ հարցերով (այդ թվում՝ առևտրային գործարքների, աշխատանքային, կորպորատիվ, հարկային, ներդրումային, շինարարական, բանկային, հանքարդյունաբերության, լիցենզավորման, առևտրի, մտավոր սեփականության, ժառանգության, վարչական և այլ ոլորտներում)։

Արան իրավաբանական գիտությունների թեկնածու է, նաև հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ և արտոնագրային հավատարմատար։

Մեր թիմը

Հայկ Մալխասյան

Գործընկեր

h.malkhasyan@adwise.am Հայկ LinkedIn-ում Կարդալ ավելին

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին

Երանուհի Հակոբյան

Կրտսեր գործընկեր

y.hakobyan@adwise.am Երանուհին LinkedIn-ում Կարդալ ավելին

Սաթենիկ Նուբարյան

Ավագ իրավախորհրդատու

s.nubaryan@adwise.am Սաթենիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Հասմիկ Մովսեսյան

Իրավախորհրդատու

h.movsesyan@adwise.am Հասմիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Արևիկ Սարգսյան

Կրտսեր բիզնես խորհրդատու

t.hovsepyan@adwise.am Արևիկ LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Ահմադ Ալանի

ՓՄՁ ֆինանսավորման փորձագետ

Ահմադը LinkedIn-ում Կարդալ ավելին

Ասյա Սարգիզովա

Իրավական փորձագետ

Ասյան LinkedIn-ում Կարդալ ավելին

Էլիզա Տիգրանյան

Կառավարման ավագ փորձագետ

Էլիզան LinkedIn-ում Կարդալ ավելին

Արմենակ Անտինյան

Վարքագծային տնտեսագիտության փորձագետ

Armenak LinkedIn-ում Կարդալ ավելին