Պայմանագրեր և գործարքներ

Պայմանագրերը գտնվում են բիզների գործունեության հենց սրտում, և պատշաճ կազմված պայմանագրերը կարևորագույն նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման և բիզնեսի անխափան աշխատանքը համար: Պայմանագրային իրավունքում և միջազգային մասնավոր իրավունքում երկարատև փորձը թույլ է տալիս մեզ ապահովել Ձեզ լիարժեք իրավական աջակցություն ցանկացած պայմանագրի և գործարքի մասով, անկախ դրա բարդության աստիճանից: Մեր ծառայությունները ներառում են.

  • Մեր հաճախորդների կրկնվող կարիքների համար տիպային պայմանագրերի մշակում
  • Պայմանագրերի, համաձայնագրերի, թույլտվությունների, գործարքների և այլ իրավաբանական փաստաթղթերի մշակում և վերանայում
  • Հաճախորդի աջակցություն և նրա շահերի ներկայացում պայմանագրերին և այլ գործարքներին վերաբերող բանակցություններում
  • Պայմանագրային իրավունքների գրանցման իրականացում պետական մարմիններում (անշարժ գույքին և տրանսպորտային միջոցներին վերաբերող պայմանագրեր, ֆրանչայզինգի պայմանագրեր և այլն)
Դեպի Իրավաբանական խորհրդատվություն

Արա Խզմալյան

Իրավաբանական խորհրդատվության ղեկավար a.khzmalyan@adwise.am (+374) 95 954 450