Կորպորատիվ իրավունք և կառավարում

Ժամանակակից աշխարհում բիզնեսի արդյունավետ կառավարումը ուղիղ կապված է կորպորատիվ կառուցվածքի և կորպորատիվ կառավարման ճիշտ լուծումների հետ: Անկախ նրանից՝ դուք որոշել եք հիմնադրել ձեր բիզնեսը, օպտիմալացնել դրա կորպորատիվ կառուցվածքը, թե բարելավել կորպորատիվ կառավարումը, մեր փորձառու իրավաբանները պատրաստ են օգնել Ձեզ: Մեր իրավաբանների թիմը առաջարկում է Ձեզ կորպորատիվ իրավունքին և կորպորատիվ կառավարմանը վերաբերող ծառայությունների ամբողջական շրջանակ: Այդ ծառայությունները ներառում են՝

  • Իրավաբանական անձանց, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի (թե առևտրային կազմակերպությունների և թե հասարակական միավորումների) գրանցում, վերակազմակերպում և լուծարում
  • Կորպորատիվ փաստաթղթերի կազմում (կանոնադրություններ, բաժնետերերի և տնօրենների խորհրդի որոշումներ)
  • Բաժնետիրական կառուցվածքի օպտիմալացում
  • Կորպորատիվ կառավարման քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում (որին կաջակցեն նաև մեր բիզնեսի խորհրդատվության թիմի ներքին վերահսկողության մասնագետները)
Դեպի Իրավաբանական խորհրդատվություն

Արա Խզմալյան

Իրավաբանական խորհրդատվության ղեկավար a.khzmalyan@adwise.am (+374) 95 954 450