Իրավաբանական խորհրդատվություն

Մենք ապահովում ենք բազմակողմանի և խորացված իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն։

Մենք կօգնենք Ձեզ կառուցել և զարգացնել Ձեր բիզնեսը՝ երաշխավորելով, որ մեր խորհրդատվությունը և առաջարկվող լուծումները առավելագույնս համապատասխանում են կոնկրետ իրավիճակներին և Ձեր բիզնեսի կարիքներին։ Անմիջապես բիզնեսի ներսում աշխատելու և արտաքին խորհրդատվություն մատուցելու փորձի համադրությունը մեզ թույլ է տալիս արդյունավետ կերպով լուծել առկա խնդիրները և ապահովել լավագույն արդյունքներ։

Մենք առանձնանում ենք նրանով, որ Ձեր գործով անմիջականորեն զբաղվելու է փորձառու իրավախորհրդատու, ով մշտապես հասանելի կլինի Ձեր ցանկացած խնդրով զբաղվելու և սեղմ ժամկետներում արձագանքելու համար։

Մենք մատուցում ենք տարբեր տեսակի և ոլորտների իրավաբանական ծառայություններ՝ սկսած նոր բիզնեսի հիմնադրումից մինչև առավել բարդ գործարքների վարումը։

Ձեզ ենք առաջարկում հետևյալ ծառայությունները՝

Ընդհանուր իրավական աջակցություն

Անկախ նրանից, Ձեզ անհրաժեշտ է իրավական բոլոր հարցերով խորհրդատուի ծառայություններ, թե պարզապես աջակցություն ձեր ներքին իրավաբանների համար, մենք առաջարկում ենք ծառայությունների մատուցման ֆորմատի ու գնագոյացման մի շարք ճկուն մեխանիզմներ, որոնք առավել կհամապատասխանեն ձեր կարիքներին:

կարդալ ավելին

Կորպորատիվ իրավունք և կառավարում

Ժամանակակից աշխարհում բիզնեսի արդյունավետ կառավարումը ուղիղ կապված է կորպորատիվ կառուցվածքի և կորպորատիվ կառավարման ճիշտ լուծումների հետ: Անկախ նրանից՝ դուք որոշել եք հիմնադրել ձեր բիզնեսը, օպտիմալացնել դրա կորպորատիվ կառուցվածքը, թե բարելավել կորպորատիվ կառավարումը, մեր փորձառու իրավաբանները պատրաստ են օգնել Ձեզ:

կարդալ ավելին

Պայմանագրեր և գործարքներ

Պայմանագրերը գտնվում են բիզների գործունեության հենց սրտում, և պատշաճ կազմված պայմանագրերը կարևորագույն նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման և բիզնեսի անխափան աշխատանքը համար:

կարդալ ավելին

Իրավական վերլուծություններ և իրավաբանական աուդիտ (due diligence)

Իրավական հետևանք կամ ռիսկեր պարունակող ցանկացած էական հարցի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ, նախքան գործելը, լավագույն տարբերակը կլինի իրավական եզրակացություն կամ իրավական վերլուծություն ստանալը: Մենք այդպիսի ծառայություններ են առաջարկում մեր փորձառության ողջ շրջանակով, որն ընդգրկում են իրավունքի գրեթե բոլոր ոլորտները:

կարդալ ավելին

Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն

Այսօր մտավոր սեփականությունը անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար:

կարդալ ավելին

Իրավական ներկայացուցչություն

Մենք հավատում ենք, որ վեճերի մեծ մասը կարող են հաջողությամբ կարգավորվել բանակցությունների միջոցով, սակայն մեր իրավաբանները միշտ պատրաստ են ներկայացնել մեր հաճախորդներին դատական և վարչական վարույթներում:

կարդալ ավելին

Լիցենզավորում, թույլտվություն և սերտիֆիկացում

Չնայած Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել՝ պարզեցնելով լիցենզավորման և թույլատվության տրամադրման ընթացակարգերը, բիզնես գործունեության բազում տեսակներ ու գործողություններ դեռ պահանջում են լիցենզավորում, թույլտվություն կամ հավաստագրում:

կարդալ ավելին

Հարկային օպտիմալացում և վեճեր

Հարկային օրենսդրությունը, թերևս, կարգավորման առավել խնդրահարույց ոլորտն է Հայաստանում: Չնայած բազմաթիվ ընթացիկ հարկային հարցեր կարող են ապահովվել ներքին հաշվապահների կամ հաշվապահական կազմակերպությունների կողմից, բարդագույն հարցերը չեն կարող լուծվել առանց հարկային իրավաբանի ներգրավման:

կարդալ ավելին

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքի երկար տարիների փորձը, հավելված ՄՌ կառավարման ոլորտում մեր մասնագետների գիտելիքներով, թույլ է տալիս մեզ առաջարկել թե՛ փաթեթային լուծումներ, և թե՛ շարունակական աջակցություն աշխատանքային իրավունքի բոլոր հարցերում:

կարդալ ավելին

Արա Խզմալյան

Իրավաբանական խորհրդատվության ղեկավար a.khzmalyan@adwise.am (+374) 95 954 450