ՄՌ կառավարում և վերապատրաստում

Միջազգային փորձը ապացուցում է, որ մարդկային ռեսուրսների կառավարումը ցանկացած ընկերության հաջողության կարևորագույն գրավականներից է։ Մինչդեռ շատ կազմակերպություններ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ կամ փորձ՝ ընկերության կառավարման և որոշումների կայացման գործում ընդգրկելու որակյալ ու արդյունավետ ՄՌ կառավարման փորձը։

ADWISE-ը ձեզ առաջարկում է ՄՌ կառավարման լուծումներ հետևյալ հիմնական ոլորտներում՝

  • Մենք կմշակենք և կիրականացնենք աշխատակիցների ընտրության և ներգրավման գործընթացը՝ ելնելով ձեր կազմակերպության առանձնահատկություններից, ներառյալ՝
    • Աշխատակիցների ընդունման քաղաքականության և գործընթացների մշակում,
    • Աշխատանքային նկարագրերի ձևավորում/վերանայում,
    • Աշխատակիցների ընտրման չափանիշների և գնահատման գործընթացների մշակում/վերահսկողություն,
    • Աշխատակիցների ընտրման և ներգրավման գործառույթներ։
  • Մենք կմշակենք Աշխատակիցների Կատարողականների Չափման և Կառավարման համակարգեր՝ հաշվի առնելով ձեր բիզնեսի առանձնահատկությունները, որը կներառի՝
    • KPI և արդյունավետության չափանիշների մշակում/վերահսկողություն,
    • աշխատավարձային սանդղակի, փոխհատուցումների, բոնուսային համակարգերի և խթանման այլ գործիքների մշակում։
  • Ձեր կազմակերպությունում անձնակազմի վերապատրաստման և զարգացման ճիշտ մշակույթ ձևավորելու համար՝ մենք առաջարկում ենք հետևյալ լուծումները՝
    • Աշխատակազմի հմտությունների, մրցակցային առավելությունների և վերապատրաստումների անհրաժեշտության ուսումնասիրություն,
    • Աշխատակազմի ուսուցման և զարգացման ռազմավարության մշակում,
    • Վերապատրաստման տարբեր դասընթացների մշակում հենց ձեր անձնակազմի համար և ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ։
  • Եթե ցանկանում եք խնայել Ձեր կազմակերպության ներքին ռեսուրսները, միևնույն ժամանակ ունենալ Մարդկային Ռեսուրսների կառավարման բարձր որակ, ապա մենք կարող ենք Ձեզ առաջարկել հետևյալ ծառայությունները՝
    • Մշակել աշխատանքային պայմանագրեր՝ ելնելով Ձեր կազմակերպության կարիքներից,
    • Մշակել տիպային ձևեր և արդյունավետ ընթացակարգեր՝ մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր կարևոր գործընթացները կառավարելու համար։

        2019 թվականի դասընթացների կատալոգին և օրացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։  

Դեպի Բիզնես խորհրդատվություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499