Գնահատումներ

Գնահատման ծառայությունները ընկերությունների ղեկավարների և բաժնետերերի համար կարևոր են ֆինանսական հաշվետվությունների, դատական գործընթացների, միաձուլումների և ձեռքբերումների, ներդրումների ներգրավման և այլ ռազմավարական նշանակությամբ նպատակների համար։

Ներկայիս բարդ և փոփոխվող տնտեսական պայմաններում բիզնեսի արժեքը գնահատելու համար ընկերությունները պետք է հաշվի առնեն ոչ միայն ավանդական նյութական ակտիվները, այլև ոչ ավանդական և ոչ նյութական ակտիվները, ինչպիսիք են օրինակ՝ գուդվիլ, նոու-հաու (know-how), մտավոր սեփականություն, առաջադեմ տեխնոլոգիաներ և այլն։

ADWISE խորհրդատվական ընկերությունը առաջարկում է տեղական և միջազգային շուկաների տարբեր բնագավառներում գործող բիզնեսների գնահատման իր փորձը։ Մենք իրականացնում ենք լիարժեք և հուսալի գնահատումներ թե՛ մասնավոր, թե՛ պետական կազմակերպությունների համար՝ կատարելով ընկերության ամբողջական կամ առանձին բաղադրիչների արժեքի գնահատում, ինչպես նաև ակտիվների գնահատում, այդ թվում՝ ապրանքային նշան, պատենտ, հաճախորդի փոխհարաբերություններ, մեքենաներ և սարքավորումներ, պաշարներ, անշարժ գույք և ֆինանսական գործիքներ։

Դեպի Բիզնես խորհրդատվություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499