ՄՌ կառավարում և վերապատրաստում

Բանկային համակարգում Մարդկային Ռեսուրսների Կառավարումը երբեմն անվանում են Ռիսկերի Կառավարում: Իրավամբ, Մարդկային Ռեսուրսների կառավարումը ֆինանսական հաստատությունների համար առավել կարևոր է այսօր, քան երբևէ: Փոփոխությունների իրականացման պահանջը, հաստատությունների միաձուլումներն ու ձեռքբերումները և արդյունքում անձնակազմի հոգեվիճակի և մոտիվացիայի անկումը, անընդհատ նվազող աշխատավարձերը և բոնուսները, կրճատումները, աշխատակիցներից ակնկալիքների և պահանջների բարձրացումը դարձնում են Մարդկային Ռեսուրսների կառավարման գործառույթը ավելի ու ավելի կարևոր:

ADWISE խորհրդատվական ընկերությունը աջակցում է բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին կառուցելու և օպտիմալացնելու Մարդկային Ռեսուրսների կառավարման բոլոր գործընթացները, մասնավորապես՝

Աշխատակիցների ներգրավում՝ Մենք մշակում, գործարկում և օպտիմալացնում ենք Ձեր հաստատությունում աշխատակիցների ներգրավմանն առնչվող բոլոր գործընթացները՝ համոզված լինելու, որ Դուք «կհաղթեք տաղանդների պատերազմում» և կներգրավեք անձնակազմ, որը լիարժեքորեն կհամապատասխանի Ձեր պահանջներին և պաշտոնի առանձնահատկություններին:

Փոխհատուցման և խրախուսման համակարգեր՝ Մենք մշակում և ներդնում ենք հատուկ ֆինանսական հաստատությունների համար նախատեսված աշխատավարձային սանդղակներ, բոնուսային համակարգեր, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել ֆինանսական հաստատության առջև դրված նպատակները:

Անձնակազմի զարգացման և վերապատրաստման ծրագրեր՝ Ներկայիս իրականությունում հայտնի փաստ է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն կարողանում գործատուի պահանջներին համապատասխան կադրեր ապահովել (հատկապես ֆինանսական ոլորտում): Ուստի յուրաքանչյուր ֆինանսական կառույց ունի մասնագիտական զարգացման ծրագրերի կարիք իր անձնակազմի համար: ADWISE-ը կուսումնասիրի Ձեր հաստատության անձնակազմի վերապատրաստման կարիքները, կմշակի և կիրականացնի մասնագիտական զարգացման ծրագրեր՝ ելնելով հենց Ձեր կազմակերպության կարիքներից և առանձնահատկություններից: Մեր կողմից իրականացվող վերապատրաստման ծրագրերի ցանկը և մանրամասները կարող եք գտնել այստեղ։

Ֆինանսական հաստատությունների համար մեր կողմից իրականացվող Մարդկային Ռեսուրսների խորհրդատվության ծառայությունների նկարագիրը կարող եք բեռնել այստեղ։

Դեպի Բանկային խորհրդատվություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499