Գործառնական և կազմակերպական արդյունավետություն

Անընդմեջ փոփոխվող տնտեսական, մրցակցային և վերահսկողական միջավայրում նորագույն տեխնոլոգիաներին, նոր ծառայություններին, ինչպես նաև հաճախորդների աճող կարիքներին զուգընթաց քայլելու և շուկայում մրցակցային դիրք պահպանելու համար բանկերը պետք է օպտիմալացնեն իրենց կառուցվածքը և գործընթացները:

ADWISE-ի խորհրդատուներն ունեն լայն փորձ և գիտելիքներ ֆինանսական ոլորտի տարբեր ասպարեզներում: Ուստի մենք կարող ենք Ձեզ օգնել հետևյալ ոլորտներում՝

Կազմակերպական կառուցվածքի օպտիմալացում՝ Մենք կուսումնասիրենք Ձեր կազմակերպական կառուցվածքը, գործառույթների և կարողությունների բաշխվածությունը և անհրաժեշտության դեպքում կառաջարկենք կառուցվածքի օպտիմալացման տարբերակներ։ Օրինակ՝ գործառույթների կենտրոնացում, գլխամասի գործառույթների վերաբաշխում կամ աութսորսինգ (outsourcing), բիզնես ուղղությունների վերակազմակերպում, պաշտոնների և աշխատանքային պարտականությունների հստակեցում, գործառույթների վերաբաշխում և միաձուլում ևն:

Գործառույթների օպտիմալացում` Թե՛ սպասարկման, թե՛ հետգործառնական թիմերի աշխատանքը օպտիմալացնելու նպատակով մենք կարող ենք ուսումնասիրել Ձեր հաստատության բոլոր աշխատանքային գործընթացները, գործիքները և Ձեզ առաջարկել վերակազմակերպում այն ոլորտներում, որտեղ առկա կլինի անհրաժեշտություն: Այս ծառայությունը կարող է նաև ներառել հիմնական գործառնությունների «չափագրում» (benchmarking)՝ հասցեավորելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ սպասարկման որակ, աշխատանքի արտադրողականություն, գործառնական ծախսեր, արդյունավետություն ևն:

Գործառնական Քաղաքականության և գործընթացների մշակում՝ Մենք կաջակցենք Ձեզ մշակել կամ վերանայել Ձեր ֆինանսական հաստատության ընթացակարգերը: Մենք ստեղծում կամ դարձնում ենք փաստաթղթերը օգտվողին հարմարեցված և իսկապես յուրաքանչյուր օրվա համար Ձեր անձնակազմի կողմից կիրառելի՝ հագեցնելով դրանք flow chart-երով, ձեռնարկներով և ուղեցույցներով: Միաժամանակ մենք կօգնենք Ձեր անձնակազմին արդյունավետ կերպով կիրառել այդ փաստաթղթերը:

Դեպի Բանկային խորհրդատվություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499