ADWISE© Բիզնես և Իրավաբանական Խորհրդատվություն ընկերության առաքելությունն է աջակցել բիզնեսներին և ձեռնարկատերերին հաղթահարել խոչընդոտները, առավելագույնս իրագործել ընձեռնված հնարավորությունները, հասնել նպատակներին, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել կայուն զարգացում։

ԻՆՉՆ Է ՄԵԶ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ

Ներկայիս բարդ և մարտահրավերներով լի միջավայրում այլևս բավարար չէ պարզապես մատուցել մասնագիտական խորհրդատվություն։ Փոխարենը մենք կենտրոնանում ենք հատկապես Ձեր բիզնեսին հատուկ հանգամանքների և կարիքների վրա, որպեսզի մշակենք յուրահատուկ լուծումներ, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն և առավելապես կնպաստեն Ձեր բիզնեսի հաջողությանը։

Կիրառելով մեր բազմամյա փորձը տարբեր ոլորտներում՝ մենք մշտապես գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի լավագույն արդյունք ապահովենք Ձեր բիզնեսի համար։

Կարևորելով նվիրվածությունը գործին և փորձառությունը՝ մենք երաշխավորում ենք, որ Ձեր խնդիրներով անմիջապես կզբաղվի որակավորված և փորձառու խորհրդատու, ով մշտապես հասանելի կլինի անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու համար։

Մենք հասնում ենք իրական արդյունքների և կենտրոնանում ենք կայուն զարգացում ապահովելու վրա։

ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեմինար-քննարկում լուսանկարչության ոլորտում հեղինակային իրավունքի շուրջ

Կայացավ լուսանկարչության ոլորտում հեղինակային իրավունքի ու հարակից հարցերի սեմինար-քննարկումը։

Մեր ընկերության համահիմնադիր և իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց առկա իրավական հարցերն ու դրանց լուծման եղանակները։

Քանի որ ներկայումս լուսանկարների ապօրինի օգտագործումը դարձել է շատ տարածված, մասնակիցների համար քննարկումը չափազանց արդիական և հետաքրքրաշարժ էր։

Միջոցառումը կազմակերպվել է Ֆոտո Ատելիե Մարաշլյան-ի հետ համատեղ։

ADWISE Consulting-ը հանդիսանում է մտավոր սեփականության ոլորտում  մասնագիտացած ընկերություն և

October 17th, 2017|

ADWISE Խորհրդատվականը մատուցեց Աշխատանքային Օրենսդրության վերաբերյալ դասընթացներ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը իրականացրեց Աշխատանքային Օրենսդրության վերաբերյալ դասընթացները։ Թեմայի շրջանակներում տեղի ունեցավ 2 դասընթաց՝ «Աշխատանքային Օրենսդրության Ներածություն» և «Խորացված Աշխատանքային Օրենսդրություն»։ Դասընթացները նախատեսված էին ձեռնարկատերերի, ընկերությունների ղեկավարների, ՄՌ մասնագետների, հաշվապահների համար, և ներառում էին Աշխատանքային Օրենսդրության բոլոր թեմաները։

Մեր դասընթացները մշակվում են՝ հաշվի առնելով մասնակիցների կազմակերպությունների և համապատասխան ոլորտի առանձնահատկությունները։ Մեր ընկերության իրավաբանական խորհրդատվության գծի ղեկավար և դասընթացավար Արա Խզմալյանի կողմից թեմաների ներկայացումը, քննարկումները, պրակտիկ

August 9th, 2017|

ADWISE-ը իրականացրեց BMO ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություն

ADWISE Խորհրդատվական ընկերությունը հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում Բիզնես Անդամակցության վրա Հիմնված Կազմակերպությունների ոլորտի ուսումնասիրությունը SMEDA (Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում) նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

Բիզնես անդամակցության վրա հիմնված կազմակերպությունները (BMO) կարևոր դեր ունեն ՓՄՁ-ների և առհասարակ տնտեսության զարգացման գործում։ Մեր ուսումնասիրությունը բացահայտեց ոլորտում առկա մարտահրավերները և հնարավորությունները, ինչպես նաև առաջարկեց մի շարք լուծումներ, որոնց ներդրումը էապես կնպաստի

July 24th, 2017|